20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Բացահայտվել են հատուկ դպրոցներ ընդունվելու կարգի չարաշաhման դեպքերը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի  միջնորդությամբ  Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել էր մի շարք հատուկ դպրոցներում իրականացնել աշակերտների փաստաթղթերի ուսումնասիրություն: Նախարարի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերված խախտումներն արդեն իսկ ստացել են դրական լուծում :  Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցում սովորող  երեխաներից մեկը, ով չուներ ֆիզիկական կամ մտավոր որևէ խնդիր, արդեն ազատվել է դպրոցից և պետք է հաճախի հանրակրթական դպրոց, իսկ մյուս չորսին  կտրամադրվեն  հատուկ դպրոցում սովորելու համար օրենքով անհրաժեշտ վկայագրերը: 

Ավելի վաղ Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները մարզերում գտնվող հատուկ  դպրոցներ  այցելությունների ժամանակ հայտնաբերել էին,  որ այդ դպրոցներում մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կողքին հաճախ սովորում են նաև զարգացման աննշան խնդիրներով, իսկ որոշ դեպքերում` առհասարակ որևէ խնդիր չունեցող երեխաներ: Նրանցից ոմանք նախկինում սովորել են հանրակրթական դպրոցներում, սակայն հետագայում, առանց համապատասխան հիմքերի, տեղափոխվել հատուկ դպրոց:

Նման դեպքերի ուսումնասիրությունից օրինաչափություն է նկատվում, որ  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն այս առումով ավելի խոցելի են :  Երեխային հատուկ դպրոց տալով, ծնողները, փաստորեն, լուծում են ոչ միայն կրթության, այլև երեխայի խնամքի, սննդի և գիշերակացի խնդիրները, իսկ դպրոցի տնօրինությունն այսպիսով  ապահովում է աշակերտների՝ իրեն անհրաժեշտ քանակը:

Օմբուդսմենի աշխատակազմը բարձր է գնահատում Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությունը և  ակնկալում է համատեղ աշխատանքի շարունակականությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ