Կմեծանա ”անցանկալի” անձանց հայտնաբերման հավանականությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ”Փախստականների և ապաստանի մասին” և ”Պետական տուրքի մասին” օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին: Ակնկալվում է, որ օրենքների ընդունման դեպքում կնվազի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը, կպարզեցվի և կավտոմատացվի անձի նույնականացման գործընթացը, կմեծանա ”անցանկալի” անձանց հայտնաբերման հավանականությունը, փաստաթուղթ տալու համար գանձվող տուրքը չի գերազանցի ներպետական անձնագիր տալու համար գանձվող նվազագույն վճարը: