Արցախի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը. Աղաբեկյան
Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կարծում է, որ Արցախի հաջորդ նախագահը պետք է լինի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը: Հրապարակային պատասխանում եմ բոլորին. 2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը և աշախատելով վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, իմանալով նրա պատկերացումները և տեսլականը Արցախի ապագայի, նրա զարգացման մասին՝ գտնում եմ, որ երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, և հիմա հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք:
Արայիկ Հարությունյանի այլընտրանք չունենալու մասին առաջիկայում դեռ առիթներ շատ կունենամ խոսելու», – Facebook-ի իր էջում գրել է Ա.Աղաբեկյանը: