21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՕԵԿ-ն ոչինչ չի տապալել ու հարցն էլ վարչապետի աթոռը չէր /վիդեո/

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից միակ պատճառը այն չէր, որ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին չառաջարկվեց վարչապետի պաշտոնը:

Շատ պատճառներ կան եւ ՕԵԿ-ը շարունակելու ի նպաստ աշխատել հանուն ժողովրդի բարօրության: Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակի մասին օրենքին, ապա կան կոնկրետ առաջարկներ, որոնք ՕԵԿ-ը կներկայացնի:

 Նա կոնկրետ չպատասխանեց այն հարցին, թե կոալիցիայից դուրս գալուց հետո ինչպիսի քաղաքականություն է վարելու կուսակցությունն այն հարցերի շուրջ, որոնք Ազգային ժողովում տապալել է: Միայն ասաց, որ ՕԵԿ-ը ոչինչ չի տապալել, սկզբունքների տարբերություն կար:

Հիշեցնենք, որ  6 տարվա կոալիցիոն համագործակցությունից հետո ՕԵԿ-ը որոշել է դուրս գալ կոալիցիայից:

Բիշարյանի ճեպազրույցի մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ