23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսպես շարունակվելու դեպքում կա միայն մեկ ելք.

Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին։

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։

Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։

Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։

Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։

Իշխանությունը,իսկ առավել ևս պետությունը խաղալիք չէ,որ ինչպես ուզես քշես։

Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժական է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ