11 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում բոլոր ընտրությունները արվում են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսեց Սահմանադրական փոփոխությունների իշխանական հայեցակարգի վերաբերյալ: Նրա դիտարկմամբ, որոշ դրույթներ ցույց են տալիս, որ ժողովրդի` ժողովրդականությունը կնվազի: Ներկայացված փոփոխությունները ցույց են տալիս, որ այդպիսի փոփոխություններ կարող են առաջարկել միայն ժողովրդի հանդեպ թշնամացված ուժերը:

“Հայ ժողովուրդը պետք է մերժի իր ճակատագրի երաշխավոր՝ այդ հիմանական փաստաթղթի է Սահմանադրության նկատմամբ այսպիսի կամայակ ու պատեհապաշտական վերաբերմունքը:Այս սահմանադրությունը վարչապետի համար է, նախարարների համար կամ , նախագահի համար է, բայց ոչ ժողովրդի”,-նշեց Հայրիկյանը:

Հայրիկյանը նշեց, որ երբ ինքը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն էր, այդ ժամանակ առաջարկվել էին ժողովրդի շահերից բխող բարեփոխումներ, սակայն իրեն նրբորեն մեկուսացրել են, քանի որ իր խոսքերով Երկրի տեր էին դարձել այսօրվա կեղծ իշխանավորները:

“Ժողովուրդն է երկրի և իշխանության տերը, ժողովուրդը պետք է ընտրի նախագահ, վարչապետ, դատական համակարգը պետք ժողովուրդը որոշի”,-ասաց Հայրիկյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում անգամ երկրի բարձրագուն ղեկավար ընտրելիս գործում են “Թաղի տղերքի” կանոնները:

“Հայաստանում Սահմանադրականության առաջամարտիկը` եղել է Հայրիկյանը, լուրջ Սահմանադրական բարեփոխումների հեղինակը եղել է` Հայրիկյանը և նրա կուսակցությունը, միայն այդ բարեփոխումներից հետո է Հայաստանը նմանվել երկրի, քանի որ մինչ այդ բռնապետական էր”,-նշեց ԱԻՄ առաջնորդը:

Ինչ վերաբերվում է նոր վարչապետի նշանակմանը և ժողովրդի շրջանում առաջացած բազմակարծիք խոսակցություններին ապա Հայրիկյանը դրան անդրադարձավ մեկ նախադասությամբ.”Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը ինձ համար ավելի հետաքրքիր էր քան վարչապետի փոփոխությունը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ