05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երկու կարևոր հանգամանք

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով` կոալիցիոն Կառավարության արդյունավետության մասին կարելի է խոսել, եթե երկիրը ժողովրդավարական է: 

”Եթե ժողովրդավարական երկիր է, օրինակ` Գերմանիան, այնտեղ էլ են եղել կոալիցիոն Կառավարություններ, որոնք արդյունավետ աշխատել են, բայց հիշենք, որ երկու հանգամանք: Նախևառաջ Հայաստանում ՀՀԿ-ը մեծամասնություն է, ու ցանկացած պահի կարող է կոալիցիոն Կառավարությանը հրաժարականի ուղարկել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բադալյանը:

Երկրորդ կարևոր հանգամանքը, ըստ փորձագետի, այն է, թե արդյոք Կառավարությանն առընթեր Ոստիկանությունն ու Պետական եկամուտների կոմիտեն դառնալու են նախարարություններ, արդյոք նրանց ղեկավարներին վարչապետի առաջարկությամբ նախագահն է նշանակելու, թե ոչ:

”Հարցեր կան, որոնք որ եթե չպարզվեն, չես կարող ասել` արդյունավետ կլինի, թե չէ: Ուղղակի խնդիրն այն է, որ առանց այդ 2 մարմինների Կառավարության արդյունավետությունը կլինի նույնը, ինչ Տիգրան Սարգսյանի Կառավարությանը: Քաղաքական տեսակետից դժվար է պատկերացնել, որ այս Կառավարությունը կուրծք կվերցնի մենաշնորհների դեմ պայքարի վերացմանը, հետևաբար մանր ու միջին բիզնեսի զարգացմանն ու տնտեսության ազատականցմանը, ոչ մի բան չի լինի, եթե լինելու բան լիներ, նախորդ տարիներին կլիներ, այնպես որ այս Կառավարությունից առանձնապես մեծ հույսեր պետք չէ ունենալ”,-եզրափակեց Արմեն Բադալյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ