27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շատ կարևոր բան փչացել է մեր պետությունում. Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է պրո-ադրբեջանական լոբբիստի հետ

Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Նոր Ռուսաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկար Նիկիտա Իսաևի հետ և պայմանավորվել ստեղծել նոր հայ-ռուսական դիսկուսիոն ակումբ:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նշված անձը հանդիսանում է պրո-ադրբեջանական լոբբիստ և մշտապես աչքի է ընկել հակահայկական գործունեությամբ, հարկ է նշել, որ նա Ռուսաստանում ընկալվում է որպես ընդգծված լիբերալ հայացքներով կառավարելի ընդդիմություն:

Եթե Փաշինյանը հանդիպեր Իսաևի հետ մեկ տարի առաջ` որպես խորհրդարանական ընդդիմություն կամ որպես ընդդիմադիր լրագրող, ապա դեռ կարելի էր հասկանալ, բայց որպես Հայաստանի վարչապետ ոչ մի կերպ չի տեղավորվում ընդունված արարողակարգի և քաղաքական կոռեկտության սահմաններում:

Ռուսաստանի քաղաքական մշակույթին խորթ է դաշնակից պետությունների ղեկավարների կողմից ընդդիմության առաջնորդների հետ ցանկացած շփում, առավել ևս հանդիպում, հետևաբար Փաշինյանի կողմից Իսաևի հետ կայացած հանդիպումը առնվազն տարակուսանք կառաջացնի Ռուսաստանի քաղաքական ղեկավարության շրջանում:

Չգիտեմ ինչն է ստիպել Փաշինյանին հանդիպել այդ մարդուն, նրա ղեկավարած կազմակերպության անվանումը, թե նրա ընդդիմադիր լինելը?

Պետական գործիչը չպետք է իրեն թույլ տա առաջնորդվել անձնական նախապաշարմունքներով կամ գնա իր հոգեվիճակի պահանջմունքները բավարարելու ճանապարհով, և ցանկացած քայլ անելուց կամ միտք արտահայտելուց առաջ պետք է գնահատի այդ քայլի կամ մտքի համապատասխանությունը իր ղեկավարած պետության ազգային և պետական պետական շահի հետ, ինչպես նաև գիտակցի այդ շահի դոմինանտ բնույթն ու նշանակությունը ցանկացած այլ հույզերի և զգացմունքների նկատմամբ:

Ինչ որ մի բան, շատ կարևոր բան փչացել է մեր պետությունում: 

Արթուր Ղազինյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ