27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դուք գնում եք նախկիններից էլ ավելի վատ ճանապարհով. «Սասնա Ծռեր»-ի անդամը դեռ ընկերաբար նախազգուշացնում է

Պարգևավճարները միայն առիթ հանդիսացան կուտակված դժգոհություններն արտահայտելու, իսկ ես զայրացած եմ ոչ այնքան պարգևավճարների բուն փաստից, որքան երևույթը արդարացնելու փորձերից: Հարգելի հայրենակիցներ հանրային զայրութը տեղին է և դեռ մի բան էլ քիչ է:

Նախ պիտի ասեմ, որ նրանք ովքեր կփորձեն հեղափոխության դափնիները վերցնել, անամոթ սրիկաներ են, քանի որ հեղափոխությունն իրականություն կարող է դառնալ միայն լայն մասսաների շնորհիվ, իսկ լայն մասսաները մտնում են նմանանտիպ գործընթացների մեջ, երբ այլևս անհնար են համարում ապրել գործող իրավաքաղաքական միջավայրում… Հիմա պիտի ասեմ ամենավատը՝ նրանք, ովքեր կփորձեն հեղափոխությունը սեփականաշնորհել, այն տանել իրենց նպատակահարմար ուղիներով, մեկնաբանել այն յուրովի, դրանք են իրական հակահեղափոխականները:

Հանրությունն իրականացրել է հեղափոխություն արդարության վերականգնման ակընկալիքով, եթե դա տեղի չի ունենում՝ սկիզբն է դրվում նոր հեղափոխական գործընթացի: Իշխանության եկած գործիչները պարտավոր են հստակ գիտակցել, որ մի երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով 30% աղքատություն կա, որտեղ կան չլուծված հազարավոր հիմնախնդիրներ, որտեղ երեսուն տարի անց կա կիսատ-պռատ վերականգնված աղետի գոտի, որտեղ կան տասնյակ հազարներով անօթևան ընտանիքներ, որտեղ ըստ ՄԱԿ-ի տվյալների յուրաքնչյուր հինգերորդ երեխան թերսնված է, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը կքած է հարկային ու վարկային բեռից, որտեղ կան բազմաթիվ երեխաներ՝ ովքեր դպրոց չեն հաճախում` հագուստ, պայուսակ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով, առնվազն անազնիվ է, որ կես միլիոն և ավել աշխատավարձ ստացողը պարգևավճար պիտի ստանա հանրային միջոցների հաշվին:

Հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժի ներկայացուցիչներն իրենց մինչ հեղափոխությունն արված բազմաթիվ արտահայտություններով, ելույթներով և գրառումներով ապացուցել են, որ իրենք հստակ գիտակցում են, որ հանրությունն ակնկալում է, որ նոր իշխանավորները պիտի տքնաջան աշխատանք կատարեն արմատական բարեփոխումներ իրականացնելու համար, որ պիտի իրենք շատ դեպքերում սոված մնան, ժողովրդին հաց տալու համար, որ պիտի ժուժկալ կյանքով ապրեն և Բարի Սամարացու նման իրենց ունեցվածքն անգամ բաշխեն կարիքավորներին և իրենց այդ ելույթներով են համոզել և ապացուցել հեղափոխակնորեն տրամադրված հանրությանը, որ իրենք են այն նվիրյալները, որ պատրաստ են այդ չարքաշ լուծը կրելու, որ պատրաստ են նվազագույն միջոցներով առավելագույն արդյունք ապահովելու: Հիմա օր օրի պարզ է դառնում, որ նրանք չեն հավակնում լինել այդպիսին:

Ասեմ ավելին, այն որ նրանք փորձ անգամ չարեցին զսպելու նախկին՝ հանցագործ ռեժիմի ներկայացուցիչներին, առիթ է տալիս մտածելու, որ նրանք դա արեցին պլանավորված, որպեսզի երբ մարդիկ իրենց վատ աշխատանքից, բացթողումներից, անգամ ինչի-որ չարաշահումներից դժգոհություն հայտնեն, իրենք հնարավորություն ունենան պաշտպանվելու, թե մեզ քննադատելով նախկինների ջրաղացին ջուր եք լցնում:

Ուշքի եկեք պարոնայք. դուք վտանգավոր խաղ եք խաղում, արդարացրեք ձեր վրա դրված հույսերը, այլապես դուք գնում եք նախկիններից էլ ավելի վատ ճանապարհով… Այս ամենը ես դեռևս ընկերաբար եմ նախազգուշացնում, ժողովրդի ակնկալիքները սեղմ ժամկետներում չիրականացնելու դեպքում, կդառնամ ձեր դեմ ամենամոլի պայքարողներից մեկը…

Հ.Գ. Անցել է բավարար չափով ժամանակ և դուք էլ ունեք առավել քան բավարար լծակներ՝ արդյունք ցույց տալու համար…

Գագիկ Եղիազարյան 

«Սասնա Ծռեր» կուսակցության ադամ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ