ԲՀԿ-ի օրակարգում նախագահի հրաժարականի հարց չկա
”Ես չեմ կարծում, որ քառյակը ճաք է տվել, կապրենք, կտեսնենք, բայց ինչ է նշանակում ճաք: Ժողովրդին քառյակը չի տանում, այլ ժողովուրդն ընտրել է քառյակին իր ձայնը բարձրացնելու”,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե համաձայն է, որ ոչ իշխանական քառյակը ”ճաք” է տվել:
Խաչատրյանը նշեց, որ քառյակն իր առաջին քայլն արդեն կատարել է` պահանջելով Կառավարության հրաժարականը: Նրա խոսքով` ժողովուրդն էր պահանջում Կառավարության հրաժարականը: Դիտարկմանը, որ եթե նախագահի հրաժարականը պահանջի ժողովուրդը, քառյակն ինչ կանի, պատգամավորը արձագանքեց, որ ԲՀԿ-ի օրակարգում նման խնդիր չկա: