23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ունի պոպուլիստական իշխանություն․ Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

2019  թվական մուտք ենք գործել նոր խորհրդարանով, որը ոչ թե ընտրովի էր, այլ՝ նշանակովի: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  «Հայաստանի Հանրապետական» կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նշանակովի էր օրվա իշխանության հերոս Փաշինյանի կողմից՝ իր ճաշակով, առանց ընդդիմության: Այսօր մենք չունենք իրական  ընդդիմություն, ունենք սահմանադրական ընդդիմություն, ուզած-չուզած ընդդիմություն են: Երբ դա ասում ենք, ամենևին չենք ցանկանում ստվեր գցել ո՛չ «Բարգավաճ Հայաստան»-ի, ո՛չ էլ «Լուսավոր Հայաստան»-ի վրա: Պարզապես փաստն եմ արձանագրում»,- ասաց նա:

Խոսելով արդեն իշխանության մասին՝ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ չնայած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում Փաշինյանն ասում էր, որ ինքը չունի «իզմեր», այնուամենայնիվ պարզվեց, որ ունի․ «Նրա «իզմը» պոպուլիզմն էր: Այսօր Հայաստանը՝ ի դեմ Նիկոլ Փաշինյանի, ունի պոպուլիստական իշխանություն»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց իր փաստերը, հիշատակեց, որ հեղափոխության շրջանում Նիկոլ Փաշինյանը խոսում էր ամեն ինչից, խոսում էր թոշակների բարձրացումից, թռիչքային զարգացումից, որ «կարմիր գծերը», տեսախցիկները պետք է հանվեն, բայց իշխանություն գալուց հետո ոչինչ չարեց:

«Բոլոր ցուցանիշներով, նույնիսկ  Փաշինյանին իշխանության բերած ցուցանիշներով այս 9 ամիսների արդյունքները նկատելիորեն զիջում են նախկին իշխանությունների ցուցանիշներին»,- ասաց նա՝ նկատելով, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի ներդրումները, անգամ Փաշինյանի ներկայացրած տվյալներով, 20 միլիոնով ավելի են եղել ներկա իշխանությունների ժամանակ արված ներդրումներից:

Շարմազանովը նկատեց, որ գյուղատնտեսությունում էլ աճ չկա՝ չնայած եղած խոստումներին: «Այս ամենի անունը, բնականաբար, պոպուլիզմ է»,- ասաց նա:

Ավելին՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ