16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հաղթանակ հայ բռնցքամարտիկների համար

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար: Ռինգ դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկները՝     46-49  կգ քաշային կարգում հանդես եկողԱրթուր Հովհաննիսյանը, և 52 կգ քաշային Արսեն Պողոսյանը իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով:  Արթուր Հովհաննիսյանը առավելության հասավ կորեացի Կիմ ՈՒոնհոյի նկատմամբ, իսկ Արսեն Պողոսյանը պարտության մատնեց նիգերիացի Այանկոլ  Օկեյջեմիին : Ընդ-որում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթեցին բացահայտ առավելությամբ: Տեղեկացնենք, որ Արթուր Հովհաննիսյանը իր երկրորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 19-ին և կմրցի իռլանդացի Իրվին Բրենդանի հետ: Արսեն Պողոսյանի մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարը: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին, իսկ վաղը՝ ապրիլի 15-ին  ասպարեզ դուրս կգա 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով կմենամարտի Թուրքիան ներկայացնող   Ահմեդ Միցիկ հետ:

 

Հարգանքով՝

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ