27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ

Երեկ արտգործնախաար Զոհրաբ Մնացականյանը ոտքի վրա, նույնիսկ դիվանագիտական լեզվով զրոյական բացատրություններ հնչեցրեց ԼՂ կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։ ԱԳ նախարարի «գլուխգործոցը», թե «խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»,  շրջանառվող  «խաղաղության դիմաց տարածքներ» բանաձեւի փաստացի այլընտրանքն է: ԱԳ նախարարը գուժում է՝ ժողովուրդ, եթե չհամաձայնվեցինք «խաղաղության դիմաց տարածքներին», «կատաստրոֆա» ենք ունենալու: 

Հանրային սպասումը փոշիացավ. ոչ վարչապեպ Նիկոլ Փաշինյանը, ոչ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը  մամլո ասուլիսով հանդես չեկան՝ պարզաբանելով Փաշինյան-Ալիև, Մնացականյան-Մամեդյարով զրույցների և բանակցությունների արդյունքներիը, հստակ ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը, այն է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ 

Մինչդեռ հունվարի 22-ին 5-րդ հեռուստաալիքի եթերով «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասել է. «Խաղաղությունը մի նախապայման է, որի այլընտրանքը պատերազմն է, այսինքն` մենք բոլորս և բոլոր ժամանակներում պետք է հասկանանք` խաղաղությունը գոյակցելու լավագույն տարբերակն է․․․և այլն»։  

Համադրելով Զոհրաբ Մնացականյանի «խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»  և Թագուհի Ղազարյանի «Խաղաղությունը մի նախապայման է, որի այլընտրանքը պատերազմն է․․․» բացատրությունները պատերազմի և խաղաղության մասին, տպավորություն է ստեղծվում, որ  նախապատրաստվում է 1997թ․ Լևոն Տեր-Պետրոսյանի  «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հայեցակարգի շրջանառությունը՝ նոր փաթեթավորմամբ։

Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Մանուկյանի միջոցով հնարավոր եղավ 1998-ին կանգնեցնել տերպետրոսյանական պարտվողական քաղաքականությունը։ Տեր-Պետրոսյանը հեռանալիս եկողների վրա թողեց խարանը՝ «Խաղաղության կուսակցությունը հեռանում է, գալիս է պատերազմի կուսակցությունը»: Հիմա Վազգեն Սարգյանը չկա, Սերժ Սարգսյանին հեռացրին, Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում է, Վազգեն Մանուկյանը, որը 1998–ին Տեր-Պետրոսյանի իշխանության թիվ մեկ ընդդիմությունն էր, այժմ ակտիվ քաղաքականության մեջ չէ:

2018թ. գարնանը Տեր-Պետրոսյանի «խաղաղությանը» դեմ գնացած Սերժ Սարգսյանին «մերժելուց» հետո պետական վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներով ժողովրդին ուղիղ բացատրում են, թե ձեր աղքատության պատճառը պատերազմն է, թե «վերջ կտրվի պատերազմին, վերջ կլինի աղքատությանն ու սովին․․․»։ 

Նոր Հայաստանում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի թեզը, թե «խաղաղությունը տնտեսական հնարավորություններ կտա Հայաստանին»: Փաստորեն, Ադրբեջանում խիստ անհանգստանալով Հայաստանի զարգացմամբ, զուգահեռաբար շարունակում են ակտիվորեն սպառազինվել եւ հարմարավետ զինուժ տեղավորել սահմանի երկայնքով:

ՀՀ գործող իշխանությունն ու Ադրբեջանցի էլիտան հետեւողականորեն հայ ժողովրդին բացատրում են, թե խաղաղությունը ինչ պուպուշ բան է, պատերազմը՝ փուֆ։

Նույն խաղաղասիրական եւ մարդասիրական լոզունգներով երիտթուրքերը կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը, 1920թ.-ին առանց մի կրակոցի հանձնվեց Կարսը, «եղբայրական» Բաքվում 1990-ականներին կազմակերպվեցին հայկական ջարդերը։

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզում է, թե Իլհամ Ալիեւը մի «կիրթ անձնավորություն» է: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ