06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հորս անունը Վովա է. Փաշինյանը՝ լրագրողին

Կարծում եմ՝ ավելի ճիշտ է ինձ դիմել «Նիկոլ Վովաևիչ», այսօր Մոսկվայում պատասխանելով իր հայրանվան հետ կապված հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը նշեց, որ լսել է և′ Նիկոլ Վլադիմիրովիչ, և′  Նիկոլ Վովաևիչ տարբերակներն ու խնդրեց ՀՀ վարչապետին պարզաբանել՝ ինչպե՞ս ավելի ճիշտ կլինի դիմել իրեն:

«Իմ հոր անունը Վովա է», – ասաց ՀՀ վարչապետը՝ շարունակելով.

«Ես հասկանում եմ, որ ռուսերենում այս անունը կապված է Վլադիմիր անվան հետ, սակայն Հայաստանում այն  բավականին տարածված է հատկապես հորս սերնդի մեջ։ Այնպես որ, կարծում եմ՝ ավելի ճիշտ է դիմել Նիկոլ Վովաևիչ»։ 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ