27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երևանի քաղաքապետ Կարգին Հայկոն թաքցնում է քաղաքապետարանի աշխատակիցներին վճարած պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը. Աղասի Ենոքյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեւանի քաղաքապետ Կարգին Հայկոն թաքցնում է քաղաքապետարանի աշխատակիցներին վճարած պարգեւավճարների վերաբերյալ տեղեկատվությունը, քողարկվելով անձնական տվյալների պաշտպանության գործոնով։ Քաղաքապետին կրկին անհրաժեշտություն կա հիշեցնել, որ քաղաքապետարանի աշխատողները հանրության կողմից վարձված աշխատողներ են, ճիշտ է՝ Կարգին Հայկոյի միջոցով, եւ նրանք ստանում են հանրության մուծած փողերը։ Եւ ուրեմն, հանրությունից այդ փողերը ստացողների վերաբերյալ տեղեկատվությունը կոծկելը ոչ միայն բարոյական չէ, այլեւ օրենքի խախտում է՝ մենք պետք է իմանանք մեր փողերից ով, ինչքան, եւ ինչի համար է ստացել։
Սակայն սա խնդրի միայն մի կողմն է։ Մեկ տոնածառի ու 9 Կամազի բարձր կոտռուպցիոն ռիսկերով պատմություններից հետո երբ քաղաքապետը թաքցնում է, թե ուր են հոսել 1 մլն․ դոլարի չափ մեր փողերը, նրա անձը դառնում է խիստ ու չափազանց բարձր կոռուցիոն ռիսկի տակ գտնվող, որի մասին ժամանակն է, որ վարչապետի համապատասխան օգնականը նոր ֆիլմ նկարի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ