06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը ժամանակ է խնդրում. նոր վարչապետի առաջին հարցազրույցը /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ճանապարհելուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 4 լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իրեն շնորհավորել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և բարձր է գնահատում նրա կատարած աշխատանքը:

Ինչ վերաբերում է Կառավարություն ձևավորելուն, ապա հենց այսօրվանից էլ նա լծվելու է այդ գործին: Հարցին` ոչ իշխանական ուժերից ում է տեսնում Կառավարությունում, նա պատասխանեց, որ բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերին, հասարակական կամակերպություններին համագործակցության կոչ է անում: Համաձայնության դեպքում նրանք ևս կընդգրկվեն Կառավարությունում: ”Այս պահին ընթանում են բանակցություններ և խնդրում եմ ժամանակ` բոլոր հարցերին պատասխանելու համար: Ես աշխատելու եմ թափանցիկ, ինչպես միշտ”:

Նա չհամաձայնեց այն տեսակետին, որ երկրի վիճակը ծանր է, արտագաղթը մեծացել է: ”Կան ոչ բարեկեցիկ ապրողներ,պիտի տնտեսությունը վերականգնենք”:

Նա անդրադարձավ նաև Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ