05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պյոտր Սվիտալսկին հեռանում է. նա չի ուզում սրված օրակարգով ավարտել իր պաշտոնավարումը. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հրապարակային իր ելույթներում շատ զուսպ եւ մեղմ է արտահայտվում ներկայիս իշխանությունների, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած կառավարության մասին:

ՀՀ իշխանությունների գործունեության հասցեին սովորաբար ենթատեքստերով իր ասելիքն ու դիտողությունները հասցնող ԵՄ պատվիրակության ղեկավարն առավել սուր է արտահայտվում ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում հաճախ շատ դաժան քննադատության է ենթարկում:

Քաղաքական շրջանակներում սա բացատրում են նրանով, որ այս տարի լրանում է Պյոտր Սվիտալսկու պաշտոնավարման ժամկետը, եւ վերջինս չի ուզում խնդրահարույց, սրված օրակարգով թողնել ԵՄ-Հայաստան հարաբերություններն իր պաշտոնավարման օրոք:

Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին որպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, սկսել է պաշտոնավարել 2015թ. աշնանից, ու այս տարի 2019թ. աշնանը, նա ավարտելու է իր քառամյա առաքելությունը ՀՀ-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ