01 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Շնորհակալություն Տիգրան Սարգսյանին նվիրված աշխատանքի համար. նա կշարունակի/վիդեո/

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ-ի ու խորհրդի նիստերից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թե կոնկրետ ինչ աշխատանք և որտեղ, Շարմազանովը չմանրամասնեց՝ նշելով, որ այդ մասին կտեղեկացնեն առաջիկայում: 

ՀՀԿ խոսնակը շեշտեց, որ կուսակցությունը շնորհակալություն է հայտնեց Տիգրան Սարգսյանին իր նվիրված աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ վեց տարի պաշտոնավարելուց հետո ՀՀԿ փոխնախագահ Տիգրան սարգսյանը ապրիլի 3-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Իսկ ՀՀ նոր վարչապետը ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանն է: 

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ