22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Լարված մթնոլորտ՝ բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում լարված մթնոլորտ է ստեղծվել, քանի որ մասնակիցները տարբեր կարծիքներով հանդես եկան աշխատակարգի վերաբերյալ:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը պնդեց, որ նիստը անցկացվի երկու մասով: Այդ առաջարկը նիստը վարող ԵՊԲՀ պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի կողմից չընդունվեց:

Այնուհետև որոշ մասնակիցներ հայտարարեցին, որ նիստը պետք է անցկացնել փակ, սակայն դա էլ քվեարկության արդյունքում չընդունվեց:

Ներկաներին խիստ տոնով զգաստանալու և նիստի ընթացքը չխաթարելու կոչ արեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ