27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վստահ է՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը նախարարությունների վերածելը մեծագույն սխալ կլինի:

«Լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ այս կառույցներին նախարարության կարգավիճակ տալն ու կրկին քաղաքականացնելը: Մեր ինստիտուցիոնալ ձեռքբերումներց մեկը նաև այս կառույցները ապաքաղաքականացնելն էր և նախարարության կարգավիճակից զրկելը: Սա իմ մոտեցումն է, որ այս կարգավիճակը պիտի շարունակել պահպանել», – նշեց Միրզոյանը:
Խոսելով այս կառույցների վերահսկողության մասին՝ Միրզոյանը նշեց, որ վերջին տարիներին դրանք վերահսկողությունից դուրս են եկել:

«Մեր գործընկերների հետ խոսել ենք այդ մասին: Մեխանիզմները բազմաթիվ են, օրինակ, գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարան բերել, պատգամավորների հետ նրանց հանդիպումները կազմակերպել և այլն», – նշեց Միրզոյանը:

Հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այս կառույցները պետք է նախարարություններ դառնան, իսկ ԲՀԿ խմբակցությունն այս մասով դիրքորոշում դեռևս չի շտապում հայտնել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ