23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ. «Արդյունք ստանալուն միտված բանակցությունները» գոհացուցիչ են

Դեկտեմբերի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Մասնակիցների հետ նրանց բանակցությունների արդյունքները քննարկել է Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին հարաբերությունների հարցերով պետնախարար Ժան-Բապտիստ Լեմոնը։ Այնուհետև համանախագահները հյուրընկալվել են Ելիսեյան պալատում, որտեղ նրանք բանակցությունների ընթացքի մասին տեղեկություններ են հաղորդել նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդականներին։

Մասնակիցները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին են փոխանցել իրենց գոհունակությունը ինտենսիվ, արդյունք ստանալուն միտված բանակցություններ վարելուն նպաստող միջավայրը պահպանելու համար կողմերի շարունակական ջանքերի առթիվ։

Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ և համաձայնել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու նպատակով կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտության շուրջ։

Հանդիպումների ընթացքում համանախագահները նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի ներկա փուլի համար հիմնական սկզբունքները և պարամետրերը։

Նախարարները և համանախագահները քննել են բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով հնարավոր գագաթաժողով անցկացնելու համար հաջորդական քայլերը։

Համանախագահները ընդգծել են հնարավոր փոխադարձ շահեկան նախաձեռնությունների կարևորությունը` տարածաշրջանի տնտեսական ներուժը իրագործելու նպատակով։

Համանախագահները նախատեսում են հանդիպել երկու երկրների առաջնորդներին մոտ ապագայում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ