06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր իշխանությունը ԲՀԿ-ին «վտարում» է իր աշխատասենյակներից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունը ԲՀԿ-ին «վտարում» է խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից, որտեղ այսուհետ նստելու են «Իմ քայլի» պատգամավորները, բացառությամբ այն հանձնաժողովների նախագահների ու տեղակալների, որոնց աշխատասենյակները տեղակայված են այդ կորպուսում։ Դրանք, որպես կանոն, 2-3 սենյականոց աշխատասենյակներ են, որտեղ հնարավոր է երբեմն մինի-նիստեր հրավիրել։

Իսկ ԲՀԿ-ականներն ամբողջությամբ կտեղափոխվեն դահլիճի մի կողմը՝ Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության աշխատասենյակների հատված, որտեղ գտնվում էին նաեւ նախորդ գումարման գեներալների սենյակները։

Մանվել Գրիգորյանի երկսենյականոցն էլ բաժին է հասել ոչ թե Վարդան Ղուկասյանին, այլ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ