23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մշակույթի նախարարի աշխատանքը վերածվել էր այս կամ այն հանգուցյալ մտավորական պանիխիդայի մենյուն կազմելուն

Ես մի քիչ ավելի սուր եմ տանում մշակույթի նախարարության խնդիրը, որովհետեւ մշակույթը Հայաստանի ամենամրցունակ բրենդն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի օպտիմալացման խնդրին, որի հետեւանքով Մշակույթի նախարարությունը որպես առանձին գերատեսչություն վերանում է:

Նա նշեց, որ միգուցե մշակույթի նախարարները չեն կարողացել ճիշտ կազմակերպել աշխատանքը. «Մշակույթի նախարարի աշխատանքը վերածվել է այս կամ այն հանգուցյալ մտավորական պանիխիդայի մենյուն կազմելուն: Միգուցե սա է պատճառը, որ թյուր ընկալում կա, թե արդյոք պետք է մշակույթի նախարարությունը: Երբ կգա կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, մենք հարցեր կտանք կառավարությանը, կստանանք պատասխանները եւ ըստ այդմ կորոշենք մեր անելիքը»,-ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ