23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարյուրավոր պետական ծառայողների կրճատել են, թոշակները չեն բարձրանում, գազի գինը բարձրացել է, չքննադատե՞մ. Շարմազանով

«Հայաստանի այն իշխանությունը, որը չի օժանդակի Արցախին մեկ ժամ հետո կկնքի իր քաղաքական մահկանացուն: Ես գտնում եմ, որ այն ինչ-որ տեղի է ունեցել չի բխում մեր պետական շահերից և այս 8-9 ամիսը ցույց տվեցին,  որ կա վտանգ ուղղված և՛ Արցախի բանակցային պրոցսին, և՛ Հայաստանի միջազգային հեղինակությանը, և՛ անվտանգությանը, և՛  արժեքային համկարգին»,-անդրադառնալով ՀՀ-ում տիրող ներկա քաղաքական իրավիճակին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը: 

Շարմազանովը  հիշեցրեց՝ Հայաստանի նորագույն  պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը քարոզարշավի ընթացքում մատ թափ տվեց Արցախի իշխանության վրա:

Նա ընդգծեց, ինքը բազմիցս է ասել, որ անձերի հետ կապված ոչ մի խնդիր չունի և չի էլ ունեցել. «Բայց Արցախյան հարցում անգամ այս մարդիկ չունեն հայեցակարգ: Երբ ես իրենց ասում էի ՀԱՊԿ-ում մի արեք այդ բանը, վարչապետը օգոստոսի 17-ին մեծամտորեն հայտարարում էր, թե Հանրապետական մի պատգամավոր կա, որն ասում է հայ-ռուսական հարաբերությունները վատացել են»,-ասաց նա:

Վերջինս կարծում է, որ ներկայիս իշխանության արարքները իրոք քննադատության տեղիք են տալիս և դրանց վրա աչք փակելը պարզապես սխալ կլինի. «Հարյուրավոր պետական ծառայողների կրճատել են, թոշակները չեն բարձրանում, գազի գինը բարձրացել ա բա չքննադատե՞մ»,-հարցրեց Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ