23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ փոխխոսնակի իմ թեկնածությանը 20 դեմ ձայնն ինձ ուրախացնում է. ինչ-որ հետաքրքրություն եմ ներկայացնում. Ալեն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանը որևիցե մեկին որևիցե բան չի հրահանգել, եղել են քննարկումներ, կարծիքներ ու որոշում է կայացվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ թեկնածուին սատարելու որոշմանը։
 
«Եթե որոշում կայացվեր Լուսավոր Հայաստանի թեկնածուին սատարել, պետք է լրագրողները ասեին՝ ինքներդ նշանակում եք ձեզ ընդդիմություն, չէ՞ որ ժողովուրդը այլ կուսակցության է ավելի շատ ձայն տվել։ Մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդի ձայնն ավելի կարևոր է։ Մենք եկանք տրամաբանական որոշման։ Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է և մենք մեզ ընդդիմություն չենք նշանակելու», – լրագրողներին ասաց նա։
 
Դիտարկմանը, թե Մանե Թանդիլյանն ավելի շատ քվե էր ստացել, քան Վահե Էնֆիաջյանը, Սիմոնյանը նշեց, որ իրենք չեն դրել հարցը՝ Վահե Էնֆիաջյանն է ավելի լավը, թե Մանե Թանդիլյանը, այլ քննարկել են քաղաքական ուժին ձայն տալու հարցը։
 
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր թեկնածությանը 20 դեմ ձայնին՝ Սիմոնյանը նշեց, որ նորմալ է վերաբերում դրան.
 
«Չեմ փնտրել այն մարդկանց, ովքեր դեմ էին քվեարկել իմ թեկնածությանը, բայց կարծում եմ՝ դա նշանակում է, որ այնուամենայնիվ ես ինչ-որ հետաքրքրություն ներկայացնում եմ, և դիմադրություն կա դրա հետ կապված, ինչն ինձ ուրախացնում է», – ասաց նա։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ