Մեր երկրի օլիգարխները չարչիներ են /վիդեո/
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հարգում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա Հայաստանում ստեղծել է բանկային այնպիսի համակարգ, որ ոչ մի բանկ չի սնանկացել եւ մարդիկ էլ վստահում են բանկերին: Բացի սրանից շատ լավ ծրագրեր է արել, սակայն կուտակային կենսաթոշակի հետ կապված Տիգրան Սարգսյանի հաշվարկները սխալ էին:
Տիգրան Սարգսյանը մի շարք պայմանավորվածություններ է ունեցել օտարերկրյա կազմակերպությունների հետ, եւ Սերժ Սարգսյանին ն իր ծրագրերը ներկայացնելիս ինչ-որ տեղ դրանք արգելափակվել են, եւ այդ պատճառով իր դեմքը փրկելու համար նա հրաժարական է տվել:
“Մեզ պետք է վարչապետ, որը հասկանա, որ պետությունը պետք է մոբիլիզացնի ուժերը”,-ասաց Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի կարծիքով, բոլոր նրանք, ում մենք այս երկրում օլիգարխ ենք անվանում, ընդամենը չարչիներ են:
“Նրանք նախընտրում են Ուկրաինայից մեկ երկու գնացք շաքարավազ բերել, քան ներդրում անել”,-ասաց Ադիբեկյանը:
Մանրամասները տեսանյութում: