13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Տեր-Պետրոսյանը լավ հասկանում է /վիդեո/

”Իսկապես կյանքն է ցույց տալիս, ես չեմ ասում, որ այդքանով ավարտվեց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Քրիստոնա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք վարչապետի հրաժարականով ավարտվեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բուրժադեմոկարատական հեղափոխությունը:

Գիմիշյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանը նրանց պահանջով չի հրաժարական տվել, դա նախագահն է որոշում: Միաժամանակ նա շեշտեց, որ միգուցե առաջին նախագահը իսկապես կարողանում է ԲՀԿ-ին ինչ-որ չափով հեռացնել իշխանությունից, սակայն այդ ընթացքում թուլանում է ՀԱԿ-ը: 

”ԲՀԿ-ը մշակված քաղաքական տեխնոլոգիա է, միշտ էլ ԲՀԿ-ն ասել է ես ընդդիմություն չեմ, անկեղծորեն ասել է: Եթե մարդիկ իրենց չհասկաղողի տեղ են դնում, ՀԱԿ-ն ասում է`  ընդդիմություն է, ԲՀԿ-ն ասում է`  ընդդիմություն չէ”:

Նրա խոսքով` Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է դա հասկանում, բայց նրա որոշումն այդպիսին է եղել`ձեռնամուխ լինել բուրժադեմոկրատական հեղափոխությանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ