06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երթևեկելի փողոցներին շատ մոտ ապրելը մեծացնում է սրտի կաթված ստանալու վտանգը

Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ երթևեկության բարձր աղմուկը մեծացնում է սրտի կաթված ստանալու վտանգը:

Հետազոտողները պնդում են, որ աղմուկի ամեն 10%-ի հետ 12%-ով բարձրանում է սրտի կաթված ստանալու հավանականությունը:

Նախկինում ևս կատարվել են հետազոտություններ` պարզելու, թե ինչ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա աղմուկն ու աղտոտվածությունը, սակայն արդյունքները վերջնական չէին:

Սակայն ըստ PLoS ONE ամսագրի տվյալների` վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի քան 50000 մարդ, որ մասնակցել են հետազոտությանը, հաստատել են բարձր աղմուկի և սրտի կաթվածի միջև եղած կապը:

Քաղցկեղի դանիական ասոցիացիայի ներկայացուցիչ, բժիշկ Մեթ Սորոնսոնը նշում է, որ նմանատիպ կապի պատճառը հայտնի չէ, սակայն կարող է պայմանավորված լինել սթրեսի առկայությամբ և քնի խանգարումներով, որոնք էլ հենց այդ աղմուկի հետևանքն են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ