06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գայլերը սպասեցին հարյուր օր, հավաքվեցին ու խժռեցին հիմար այծերին

Հավաքվեցին մի անգամ այծերը ու գայլերին նամակ ուղարկեցին, թե ինչու ենք մենք դարերով թշնամի իրար հետ, եկեք ապրենք միասին սիրո եվ խաղաղության մեջ: Ուրախացան գայլերը, իրենց համաձայնությունը տվեցին ու շատ նվերներ ուղարկեցին այծերին, իսկ նամակում գրված էր. «Շատ ճիշտ եք որոշել, հարգարժան այծեր, մեր միջի խառնողը հովիվներն ու շներն են, եթե դուք նրանց վռնդեք ձեր կողմերից, մենք բարեկամներ կլինենք»:

Այծերը լսեցին գայլերի խորհուրդը եվ վտարեցին հովիվներին եվ շներին: Եվ սկսեցին թռչկոտել ազատության մեջ, ուտել ամենահյութեղ խոտն ու խմել ամենալավ առվակի ջուրը: Իսկ գայլերը սպասեցին հարյուր օր, հավաքվեցին ու խժռեցին հիմար այծերին…

Վարդան Այգեկցի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ