23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին. ՌԴ դեսպանի պարզաբանումը

«Ես պատրաստ չեմ խոսել ռազմաքաղաքական համագործակցության մանրամասների մասին: Ուղղակի կասեմ, որ այն ռազմաքաղաքական համագործակցությունը, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հետ, կառուցված է գլխավոր սկզբունքի վրա՝ թույլ չտալ տարածաշրջանում բալանսի խախտում, այսինքն՝ չանել ինչ-որ բան, որը կարող է իրական վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ի պատախան հարցի, թե ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին՝ այդպիսով զինելով Հայաստանի թշնամուն:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս Բաքու կատարած այցին և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, Կոպիրկինը նշեց, որ խնդիրը պետք է կարգավորվի Մինսկի խմբի ֆորմատով, և դրա խաղաղ լուծմանն այլընտրանք չկա.

«Բնականաբար, մեր աշխատանքի գերակա ուղղություններից մեկը կողմերի միջև ուղիղ երկխոսության խթանումն է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ