02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սև պղպեղն ընդդեմ ավելորդ քաշի

Կորեացի գիտնականները պարզել են, որ սև պղպեղն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Շնորհիվ իր մեջ պարունակվող պայպերին նյութի՝ այն արգելափակում է ճարպային բջիջների առաջացումը: Հենց այդ նյութով է պայմանավորված պղպեղի յուրօրինակ համը: Խոսքը մասնավորապես վերաբերում է կծու չիլիական պղպեղին:

Սեուլի Սեջոնգ համալսարանի գիտնականները պարզել են, որ կերակրատեսակներում, որպես համեմունք, ակտիվորեն օգտագործվող սև պղպեղը կասեցնում է ճարպային բջիջների առաջացումը: Պայպերինը նաև նվազեցնում է խոլեստերինի քանակը:

Սև պղպեղը արևելյան ավանդական բժշկության մեջ օգտագործվել է հարյուրամյակների ընթացքում: Համեմունքն իր բուժիչ հատկությունների շնորհիվ կարգավորում է աղեստամոքսային խանգարումները, ցավերը, բորբոքումները և այլն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ