23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինձ հետ որեւէ մամուլի քարտուղար չի կարող խոսել. Նիկոլ Փաշինյան

Մենք համարում ենք, որ եղել է իշխանափոխություն. տվյալ դեպքում եղել է բողոքի ալիք, որը պարոն Փաշինյանը հեծնել է եւ եկել իշխանության: Դեկտեմբերի 5–ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանի հարցին, թե արդյոք ՀՀ-ում տեղի ունեցածը հեղափոխություն էր: Նշենք, որ բանավեճը ենթադրում է, որ առաջնորդներից մեկը իր հայեցողությամբ հարց է ուղղում որեւէ ուժի առաջնորդի, իսկ մյուսները կարող են նույն թեմայի շուրջ բանավեճ ծավալել:

«Պարոն Փաշինյանն ասում է՝ տեղի ունեցածը բացառիկ է, բայց պիտի հիասթափեցնեմ, ամեն տեղ դա լինում է եւ սովորաբար լավ չի վերջանում»,- ասաց Վիգեն Սարգսյանը: 

Փաշինյանը նման կանխատեսումը «բայղուշություն» անվանեց, Վիգեն Սարգսյանը նկատեց. «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ձեր տապալվելը ոչ մեկին ձեռք չի տալիս: Ինձ ձեռք չի տալիս, որովհետեւ իմ երեխաներն են այս երկրում ապրում: Բայց ես ուզում եմ, որ դուք հաջողեք աշխատանքով, ոչ թե խոսքերով: Որ մարդիկ զգան, որ երջանիկ են: Ձեր պատմածից դուրս է գալիս, որ մենք իդեալական երկրում ենք ապրում, որտեղ թոշակները, աշխատավարձերը ավելացել են, գները իջել են, բայց մարդիկ դա չեն զգում»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ Վիգեն Սարգսյանն ասում է՝ բողոքի ալիքը հեծնեցին, սա լեզվամտածողություն է. «Սա քաղաքական գործչի եւ հանրության հարաբերությունների մասին պատկերացում է: Իրենք (ՀՀԿ-ն-խմբ) եւ արտաքին, եւ ներքին հարաբերության մեջ պատկերացնում են հենց այդ հարաբերությունը. կամ դու պետք է հեծնես, կամ քեզ պետք է հեծնեն: Իրենք ներքին կյանքում աշխատել են ժողովրդին հեծնել, եւ դրա արդյունքում իրենց դրսերում հեծնել են: Հիմա էլ ասում են, թե արտաքին քաղաքականություն է եղել»:

Որպես գործող իշխանության արտաքին քաղաքական բացթողումների ապացույց՝ Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ Փաշինյանի հետ խոսում են մամուլի քարտուղարները, վերջին օրերին նրա հետ 4 մամուլի քարտուղար է խոսել, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Մամուլի քարտուղարը ձեզ հետ է խոսում: Ինձ հետ որեւէ մամուլի քարտուղար չի կարող խոսել»:

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշեց, որ տեղի է ունեցել հեղափոխություն, բայց պարտվող կողմը չի կարողանում արժանապատիվ պարտվել. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է բոլորը հրաժարական տային, ոչ թե աթոռները պահեին, փորձեին սաբոտաժ անել: Դուք գիտե՞ք, որ գյուղերում մեզ ասում են՝ այնպես արեք, որ չխոսեն ՀՀԿ-ի մասին»:

Վիգեն Սարգսյանն արձագանքեց, որ այն գյուղերում, որտեղ ինքն է եղել, շատ ջերմ են ընդունել ՀՀԿ-ականներին, սակայն չնշեց, թե որ գյուղերն են այցելել: «Դուք արժանապատիվ պարտությունը կկրեք ու ցույց կտաք արժանապատվությունը: Մենք այս պահին անում ենք այն, ինչ կուսակցությունը պետք է անի: Կուսակցությունը պետք է ընդունի իրականությունը, որ եղավ, եւ գնա նոր քաղաքական փուլի: Մենք ունենք զանգված, հսկայական քանակությամբ մարդկանց, ովքեր մեզ ասում են, որ մեր կարիքն ունեն խորհրդարանում»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ