23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Յուրի Վարդանյանը որոշել է լռել

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստում
քննարկվել են Հայաստանի ծանրորդների ելույթները Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում: Ելույթներով հանդես են եկել ՀՀ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը : Վերջինը հանդես է եկել հրաժարականով:

Տեղի է ունեցել նոր ընտրություն, որի ընթացքում միաձայն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվեց ՀԱՕԿ –ի փոխնախագահ Արմեն Շահազիզյանը:

Henaran.am-ը փորձեց լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի օգնական Յուրի Վարդանյանից պարզել, թե ինչպես է գնահատում այս քայլը: Սակայն վերջինս լսելով, որ լրագրող է իրեն զանգահարողը, անմիջապես անջատեց հեռախոսն ու չպտասխանեց Henaran.am-ի զանգերին:

Քիչ անց զանգահարեց Վարդանյանի օգնականը` Անին եւ փորձեց տեղեկանալ, թե ինչ հարցով ենք զանգահարում պ-ն Վարդանյանին: Իմանալով հարցը` օգնականն ասաց, որ Վարդանյանը “ոչ մի ինտերվյու ոչ մի թեմայով այս օրերին չի տալիս”: Օգնականը խնդրեց նաեւ այսուհետ զանգել պ-ն Վարդանյանի աշխատանքային հեռախոսահամարին:

Հիշեցնենք, ծանրամարտիկը քննադատությամբ էր հանդես եկել ՀԱՕԿ-ի ղեկավարության հասցեին, երբ մեր ծանրորդները անհաջող հանդես եկան Լոնդոնի օլիմպիական խաղերին: Այսօր, փաստորեն, պ-ն Վարդանյանը որոշեց լռել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ