01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դավութօղլուն այցելել է հայոց պատրիարքին եւ քեսաբահայերին օգնելու պատրաստակամությո՞ւն հայտնել

Նյու Յորքում պաշտոնական հանդիպումների մեջ գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում է ունեցել լրագրողների հետ: Թուրքիայում արգելափակված սոցկայքերի վերաբերյալ Դավութօղլուն պարզաբանում է տվել, որ Twitter-ի արգելափակումը մասնավոր, իսկ YouTube-ի արգելափակումը ազգային անվտանգության հարց է, գրում է Ermenihaber.am:

Անդրադառնալով սիրիական հայաբնակ գյուղաքաղաք Քեսաբի զարհուրելի դեպքերին` արտգործնախարարը լրագրողներին տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունել ապաստան հայցող ներգաղթյալներին` առանց որևէ էթնիկ կամ կրոնական խտրականության:

“Ես այցելել եմ Պոլսի հայոց պատրիարքին և նրան հայտնել մեր պատրաստակամության մասին` ամեն տեսակ օգնություն ցուցաբարելու այնտեղ /Քեսաբ/ դժվար դրության մեջ գտնվող իրենց մերձավորներին”,- ըստ թուրքական “Մայնեթ” լրատվական կայքի` մանրամասնել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ Քեսաբի վրա զինված հարձակում իրականացրած իսլամիստ ծայրահեղական խմբավորումները անարգել Սիրիա էին ներխուժել թուրքական սահմանի անցկատերից, ինչ մասին կան բազմաթիվ վկայություններ, նույնիսկ` ապացուցող տեսագրություն:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ