03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ. Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետականի վերադարձի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի ժամանակ անդրադարձավ Հանրապետական կուսակցության վերադարձին:

«Քարոզարշավի առաջին օրերին ինչ ասես՝ ասում էին իրանց ֆեյքերը: Գոռում էին՝ ժողովուրդը հիասթափվել ա, երազում ա Հանրապետականի վերադարձի մասին, թան էլ չէ փրթած մածուն ձեզ», – այդ հայտարարություններին ի պատասխան՝ արձագանքեց Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ այս ամիսների ընթացքում կառավարության արած գործերին: Մասնավորապես, Փաշինյանը նշեց, որ կարող է պատասխանել հարցրին, թե ի՞նչ է փոխվել երկրում այս ամիսների ընթացքում: 

«20 և 10 դրամով էժանացել է գազը և լույսը՝ սոցիալապես անապահով խբերի համար որոշակի չափաքանակներով, ի հեճուկս կառավարության նախկինում կնքած պայմանագրերի՝ խմելու ջուրը Հայաստանում չի թանկացել, էս տարի դեկտեմբերին պիտի թանկանար, և մինչև 2024 թվականը չի թանկանալու, 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ 2019-ի ընթացքում կբարձրանա, 85 հազար մարդու թոշակ և նպաստներ կավելանա հունվարի մեկից», – նշեց նա:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ ի տարբերություն նախկինի՝ ոստիկանները մարդկանց ջարդուփշուր անելու տեղը, մասնակցում են սահմանների պահպանությանը, իսկ արտագաղթի փոխարեն նկատվում է ներգաղթ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ