23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միջազգային հանրության հայտարարությունները լղոզված են. Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնելուց ու ներում շնորհելուց հետո սփյուռքում բարձրացված բողոքի ակցիաների մասին, նշեց, որ սա առաջին դեպքն է ղարաբաղյան պատերազմից հետո, երբ հայկական սփյուռքն այսքան համախմբված է` բացառությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Ըստ նրա, կարեւոր է, որ  աշխատանքներն այս թափով շարունակվեն, բայց ՀՀ ԱԳ նախարարի երեկ ԱԺ-ում արած հայտարարությունն անհանգստացրել է Մանոյանին, թե կարող է մոտ ժամանակներս բավարարվեն միջազգային հանրության արտահայտած խորը մտահոգությամբ: Բանախոսը  թերի գնահատեց ԱԺ նախօրեին ընդունած հայտարարությունը, իսկ միջազգային հանրության արած հայտարարությունները` «լղոզված հայտարարություններ»:

Ըստ  Մանոյանի` հայկական հակազդեցությունն ավելի ուժեղ պետք է լինի, պետք է վարվի ճիշտ քաղաքականություն եւ օգտագործել հնարավորություն: Նրա կարծիքով` եթե հանկարծ Հայաստանը հայտարարի, որ դուրս է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններից, պատերազմի վերսկսման հավանականությունը կմեծանա:
Բանախոսի համոզմամբ` հունգարա-ադրբեջանական գործարքին խառնված է եղել նաեւ Թուրքիան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ