04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վլադիմիր Գասպարյանը չի լքել Հայաստանը. փաստաբան

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, այսօր արձագանքելով մամուլում հրապարակված տեղեկություններին՝ հայտարարել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ վերջերս որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունները այն մասին, որ Վ.Գասպարյանը լքել է Հայրենիքը, սուտ են և զրպարտություն:

Ներկա դրությամբ Վ.Գասպարյանը բացակայում է Հայաստանից՝ ընտանիքի հետ միասին արտերկիր հանգստի մեկնելու պատճառով: Վ. Գասպարյանը վերադառնալու է Հայաստան մինչև շաբաթվա վերջ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ