25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞նց կարելի է էս աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների թափած արյունը. Իրավունք

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, անդրադառնալով առաջիկայում սպասվողհամաներմանը, լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել էր. «Ես ի՞նչ եմ արել, որ  համաներման արժանանամ»: Այդ հայտարարությունը անչափ վրդովեցրել է  ՊՊԾ  գնդի  գրավման օրը  ծառայություն իրականացնելիս վիրավորված ու  շաբաթներ  անց  հիվանդանոցում  մահացած ոստիկանության ավագենթասպա Գագիկ  Մկրտչյանի  ծնողներին:  Զոհված ոստիկանի մայրը` Անահիտ Պարոնիկյանը անդրադառնալով  Մանուկյանի խոսքին, «Իրավունքի հետ զրույցում ասաց.

– Բա դրանք խիղճ ու Աստված ունե՞ն, ոնց թե՝ ես ինչ եմ արել: Ես մինուճար տղա եմ  կորցրել, հարսս ու թոռս ամեն Աստծու օր ողբումեն: Մենք գիշեր-ցերեկ մղկտանք,  իսկ էդ  մարդասպաններն  անմեղ տղերքի արյունը  մարսե՞ն ու մի բան էլ  համաներվեն ու շարունակեն ազատ ապրել: Ո՞նց կարելի է էս  աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների  թափած արյունը, ու մի բան էլ՝փորձել  հերոսանալ: Էս ինչ  պետություն դառանք,  էս ինչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը: 

Ա՛յ Պավլիկ, ա՛յ անաստված, բա դու չգիտե՞ս՝ ինչ հրեշություններ եք արել ձեր բանդայի հետ միասին: Ի՞նչ տարբերություն՝ կոնկրետ դու ես արել, թեկողքիններդ, մեկ է՝ սաղդ մարդասպաններ եք:Երեք  ընտանիքի վիզ թողեցիք ծուռ ու էդքանից  հետո ինչի Դուք իրավունք ունե՞ք հողի վրա  քայլելու, որ մի  հատ էլ ասում եք՝  ինչ ենք արել:  Էս ծաղր է, գունավոր ծաղր մեր  ընտանիքների  նկատմամբ: 

Ես դեմ եմ այս համաներմանը, որ առանձին  մասով հենց էդ մարդասպաններին  են տեղ  տվել: Իմ մինուճար տղայիս կյանքիթելը կտրեցին, յոթ տարեկան թոռանս, «պապա-պապա»  կանչելով, վիզը ծուռ թողեցին, ու էսօր իրենց համաներմա՞ն են  ենթարկում: 

Ես դժգոհ ու վրդովված եմ այդ որոշմամբ, ո՞նց կարելի է այդ ավազակներիխմբի նկատմամբ  համաներում կիրառել, էն էլ՝ պաչոտնի առանձնացնել: Էդ խմբի նկատմամբ էդքան բարի գտնվողն  ինչո՞ւ մի անգամ հետադարձ հայացք չնետեց մեր կողմ, սիրտ ու հոգի չունեի՞ն, որ էդ ավազակներին,  խուլիգաններին էդքան տեղ էին տալիս: 

Ինչ լսել եմ, որ էդ  ավազակները համաներումով լրիվ ազատվելու են, ճնշումս բարձր պառկած եմ:  Ո՞նց կարելի է էս ձեւով մրմռացնել մարդկանց, ինչո՞ւ  պիտի թոռս պապայի նկարը կախած  տեսնի ու  արցունքն աչքերին խեղդի, որ մաման ու տատիկը  չնկատեն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ