27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շախմատիստը գոհ ա, Նիկոլը գոհ ա

Բացատրեմ. ռեյտինգային համակարգով, այսինքն՝ հին ընտրական օրենսգրքով, ՔՊ ավելի շատ քվե է ստանալու: Այն լոկալ հեղինակությունները, ովքեր նախկինում ՀՀԿ-ին են քվե բերել, ԱԱԾ-ում կարճատև զրույցից հետո նույն գործը կանեն ՔՊ-ի համար: Ո՞ր մի հեղինակությունը իր պադվալում մի զենք կամ տուշոնկա չի ունենա, որը «կարող էր կիրառվել Մարտի1-ին»… Նոր ԸՕ-ի քվեարկության կրկեսը ՔՊ-ին վնասելու նպատակ չէր հետապնդում: Խնդիրը կայանում էր նրանում, որ գալիք ԱԺ-ում անհրաժեշտ էր մինիմիզացնել տարատեսակ աշխուժակների, աղանդավորների ու սորոսիկների թիվը՝ նրանց փոխարինելով «հողին» շատ ավելի մոտիկ մարդկանցով: Իրենց իսկ հայաթում 20 քվե չունեցող փաշիստները շատ հանգիստ ինչի օգտին ասես կարան քվեարկեն ու չմտածեն, թե ոնց են հայաթ իջնելու մյուս օրը, դե որտև իրենք ի ծնե չեն իջել ու չեն էլ պլանավորում: Իսկ հեղինակությունը պիտի մտածի, իր հեղինակությունը հենց հայաթում է ձևավորվում:

Օրինակ, գենդերային հավասարության կամ սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող օրինագծերին կողմ քվեարկելիս միջին վիճակագրական հեղինակությունը պիտի շատ ավելի լավ մտածի, քան էն ջահելը, որ կյանքում գրանտից բացի բան չի տեսել ու երազում է մի պայծառ օր այս բարբարոսներից փախնել արևմտյան մի բարեկեցիկ երկիր, որտեղ իրեն չեն ասի, ինչ կամ ում ծխել:

Նույնիսկ եթե, օրինակ, Ավշարի Արայիկը չդնի իր թեկնածությունը, նույնիսկ եթե նա առհասարակ չխառնվի ընտրություններին, Ավշարում միևնույն է ինչոր մեկը քվե է ստանալու, ու էդ մեկը հոգով սրտով ավշարցի է լինելու: Քվեարկելուց հետո նա պիտի գնա Ավշար, էդ մարդկանց դեմքին նայի… Սա էր շախմատիստի պլանը: Իրեն պետք է ռեյտինգայինը, զուտ, որ անհայրենիք «Հեղափոխություն» ՍՊԸ-ն ամբողջ ԱԺ-ն չվերցնի, այլ դրա 30-35 տոկոսը: Չհերիքեց ընդամենը մեկ քվե: Ամեն ինչ շատ բնական է թվում:

Նիկոլն էլ սրան դեմ չէր, դրա համար էլ առանձնապես չի պայքարել: Նիկոլն էլ է շատ լավ գիտակցում, որ «Հեղափոխություն» ՍՊԸ-ի վերջի զոհը հենց ինքը պիտի լինի ու իր շահերից էլ է բխում ավելի հայակենտրոն կազմ ունենալը ԱԺ-ում: Վստահ եմ, նա էլ չի ուզում պատմություն մտնել որպես գեյերի պահապան հրեշտակ, ազգադավ, հող հանձնող: «Հեղինակելի» ԱԺ ունենալով՝ Նիկոլը շատ ավելի հեշտ կարա արևմուտքին համոզի, որ նա չի կարող այս կամ այն օրենքը անցկացնել ԱԺ-ում:

Շախմատիստը գոհ ա, Նիկոլը գոհ ա, Ծառուկյանը էլի պլստում ա: Միայն Սորոսենք են գժված… ու դա շատ լավ է:

Արթուր Դանիելյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ