02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

4 քրեական գործը վրան՝ նախարար է դառնում. հայ ժողովրդի պատմության մեջ նման բան չի եղել. 168.am

«Այն մարդիկ, ովքեր լափում են գյուղացուն հատկացված գումարները, հետո գալիս նախարար են դառնում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

168.am-ը խնդրեց հստակեցնել՝ նոր գյուղնախարարի՞ն նկատի ունի, սակայն, մեր զրուցակիցը հրաժարվեց կոնկրետ անուն նշել. «Համենայնդեպս, ես գիտեմ նախարար, որ 4 քրեական գործով հետաքննվում է, բայց նշանակվում է նախարար»։

Թե ո՞ր ոլորտի նախարար է 4 քրեական գործով հետաքննվում՝ հարցին, Բերբերյանը ևս հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով, որ երբ ժամանակը գա՝ կբացահայտի.

«Հայ ժողովրդի պատմության մեջ նման բան չի եղել, որ քրեական գործերը վրան՝ մարդը դառնա նախարար։ Այսինքն՝ պետք է հանցագործ լինե՞ս, որ այս երկրում պաշտոն ստանաս»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ