26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ափսոս է պաշտոնը, ազատիր այն. Հրապարակ

Որքան էլ դժվար է ինքնուրույն լինել, սեփական դիմագիծ ունենալ, սկզբունք ու տեսակետ, բայց եթե մարդը քիչ թե շատ նշանակալի դերակատարում է ուզում ունենալ երկրում, պետք է այդպիսին լինի: Ոչ ոք չի հարգում ստորաքարշներին, քծնողներին, ծռմռվողներին, անգամ եթե այդ քծնանքն ուղղված է իրենց: Ինչպես կարող է կայանալ, ասենք, Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուր­դը, վճռաբեկ դատարանը, եթե այս մարմինները ղեկավարող մարդիկ միշտ առաջնորդվում են «ով՝ էշ, մենք՝ փալան» սկզբունքով: Ինչպես կարող է կայանալ Ազգային ժողովը, եթե դրա նախագահը վախենում է ընդդիմությունից, ինչպես կարելի է հարգել երկրի նախագահին, եթե նա հաճոյանում է վարչապետին: Ինչ կարելի է սպասել նախարարներից, որոնք վախենում են ծպտուն հա­նել կառավարության նիստերում եւ միշտ գուշակում են, թե ինչ է ուզում լսել կառավարության ղեկավարը:

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեց­նող Արմեն Սարգսյանն ընտրվեց անցումային շրջանում: Նրան այդ պաշտոնին բերեց Սերժ Սարգսյանը, սակայն կյանքն այնպես դասավոր­վեց, որ ընդամենը մեկ-երկու ամիս անց ամեն ինչ խառնվեց իրար, եւ նա ստիպված էր գործել ու հարմար­վել «Նիկոլի ժամանակներին»: Հաս­կանալի է, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանն այնպես է ձեւել, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեց­նողը որեւէ էական դերակատարում չունենա երկրում, եւ վարչապետի լի­ազորություններին երբեք վտանգ չսպառնա: Բայց ցանկացած պաշտոնի կարեւորությունը պայմանավորված է այն զբաղեցնողի անձով: Աննշան մարդն ամենակարեւոր պաշտոնն էլ կարժեզրկի, եւ արժեքավոր մարդը ամենաաննշան պաշտոնն անգամ կարժեւորի: Չի կարելի կրել «ՀՀ նա­խագահ» բարձր անունը եւ այդքան անշուք դեր կատարել երկրի կյան­քում: Ափսոս է պաշտոնը:

Եթե ի վիճակի չես, ազա­տիր այն՝ ավելի արժանի մարդու համար:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ