Հեղափոխություն արեցիր, որ ի՞նչ անես. Առավոտ
Ոստիկանի 27 տարվա աշխատւսնբային փորձ ունեցող Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես շատ կարեւոր եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որեւէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանի Հանրապետությունում:
Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ մենք ՀՀ- ում չպետք է թույլ տանք, որպեսզի զարգանա այնպիսի երեւույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ»: Ասել է թե՝ վարչապետի տրամաբանությամբ, հեղափոխությունից հետո պետական պաշտոնից զրկվածը կյանք չունի, կյանքի միակ իմաստը պետական պաշտոնն է: Հունան Պողոսյանը ծառայել Է նախորդ իշխանություններին, ում դեմ հիմա պայքարում են թավշյա հեղափոխականները: Սա դեռ մի կողմ: Ամենացնցողը վարչապետի այն միտքն է, թե պետական պաշտոն չունեցողը կյանք չունի: Ուրեմն եւ այն Է ակնհայտ, որ թավշյա հեղափոխականները կյանքի իմաստը տեսնում են պետական պաշտոն ունենալու մեջ: Ասել Է թե՝ այսօրվա կառավարության շատ անդամներ, օրինակ՝ փոխվարչագետներ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, նախարարներ Արայիկ Հարությունյանը, Մխիթար Հայրապետյանը, հազիվ 5-6 ամսվա կյանք ունեն: Ու սա բացատրում Է նրանց խոսքերի ու գործերի տրամաբանությունը, իրենց վստահված ոլորտները ղեկավարում են այնպես, ինչպես ցանկացած վեց ամսական մեկը:
Դառնանք Հունան Պողոսյանին: Ինչու Է վարչապետը «կապում» նրա կյանքի ժամանակավորապես կտրված թելը, ինչու կյանք չտալ բոլոր նրանց, ում «կյանքից զրկել են» անցած տարիներին, օրինակ՝ Մուրիկ Խաչատրյանին, Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին, Հովիկ Աբրահամյանին, Ռոբերտ Քոչարյանին վերջապես: Նաեւ նրանց, ում պետական պաշտոն, Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ կյանք էր տվել հենց ինքը՝ Նիկոլ Փւսշինյանը, ում էլ կարճ ժամանակ անց «զրկեց կյանքից»: Նապոլեոնի ժամանակների Ֆրանսիա յում երգում էին՝ «Ֆրանսիացին պիտի ապրի Ֆրանսիայի համար»: Երկրի, ոչ թե պետական պաշտոնի: Նոր Հայաստանում երգում են՝ «Հայեր ջան, դախով»: Ուր, ում համար, հանուն ինչի, այսօր ասել է Նիկոլ Փւսշինյանը. հանուն պետական պաշտոնի:
Այլ հրապարակումներին ծանոթացրեք թերթի այս համարում: