14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք. ԿԳ նախարարի կոչը տնօրեններին

Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում դիմել է դպրոցների տնօրեններին.

«Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք:

Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք…

Հ.Գ. Եթե խնդիրը պատասխանատուների՝ շենքում լինելն է, ապա ապահովե՛ք նրանց ներկայությունը դպրոցում 08:30-ից շատ ավելի վաղ՝ բնականաբար նրանց հնարավորութուն տալով սահմանվածից ավելի շուտ ավարտել աշխատանքը: Շնորհակալություն համագործակցության համար»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ