Թող ձեզ ոչ ոք չխաբի՝ խոնարհ ձևանալով
Թող ձեզ ոչ ոք չխաբի՝ խոնարհ ձևանալով:
(Կողոս.2:18)
Ճշմարիտ խոնարհամտությունը հնազանդվելու և Քրիստոսին հետևելու մեջ է :
(Փիլիպ.2:5-8)
Ճշմարիտ խոնարհամտությունը հոգևոր բանականություն է: Այն Աստծո պարգևն է, այն Աստվածային շնորհի ներգործություն է մարդու մտքի և սրտի մեջ: Խոնարհությունը երկնային կյանք է երկրի վրա:
Խոնարհը չարություն և ատելություն ունենալու ընդունակ չէ: Եթե որևէ մեկը վիրավորում է նրան, նա այդ մարդուն համարում է որպես արդարադատության զենք կամ Աստծո նախախնամություն: Խոնարհն իրեն ամբողջովին հանձնում է Աստծո կամքին: Խոնարհն ապրում է ոչ թե իր սեփական կյանքով, այլ’ Աստծով:
Խոնարհը հեռու է սեփական անձի վրա հույս դնելուց, այդ պատճառով էլ նա մշտապես անդադար աղոթքով փնտրում է Աստծո օգնությունը: Խոնարհությունը հույսը դնում է Աստծո, ո’չ թե իր կամ մարդու վրա, այդ պատճառով էլ նա իր վարվելակերպի մեջ հասարակ է, ուղիղ, ամուր և վեհ:
Խոնարհությունը երկրավոր բարիքներին ոչ մի արժեք չի տալիս, իր աչքերում մեծ է Աստված, մեծ’ Ավետարանը: Նա ձգտում է Նրանց, ունայն ու փուչ բաների վրա ո’չ ուշադրություն է դարձնում, ո’չ էլ’ հայացք նետում: Խոնարհությունն Ավետարանյան պատգամ է, Ավետարանյան առաքինություն, Քրիստոսի խորհրդավոր ուժ:
Աստված խոնարհությամբ զգեստավորված հայտնվեց մարդկանց, և մարդկանցից ո’վ խոնարհությամբ է զգեստավորվում, դառնում է Աստվածանման:
Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ ետևից (Մատթ.16:24): Այլապես հնարավոր չէ լինել աշակերտը և հետևորդը Նրա, Ով խոնարհվեց մինչ ի մահ, մինչ մահը խաչի: Նա նստեց Հոր այջ կողմը: Նա Նոր Ադամն է, Սկզբնավորողը ընտրյալ սուրբ սերնդի: Նրա հանդեպ հավատքը ներգրավում է ընտրյալների թվի մեջ, ընտրյալը ընդունվում է սուրբ խոնարհությամբ, կնքվում սուրբ սիրով: Ամեն:
(Սուրբ Իգնատի Բրյանչանինովի խոսքը խոնարհության մասին)