25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրկես դարձած հայրենիք. Իրավունք

Ժամանակին Սերժ Սարգսյանն ասել էր՝ մենք կրկեսի վերա­ծելու հայրենիք չու­նենք: Բայց զարմանալիո­րեն պետք է արձանագրենք, որ այժմ կրկեսի վերածված հայրենի­քը փաստ է: Դե, եթե ծաղրածուն դար­ձել է Երեւանի քաղաքապետ, ապա ինչո՞ւ չենք կարող ունենալ ծաղրածու պատգամավոր: Եվ ահա վոժդի կու­սակցության եւ կառավարության օր­գան «Հայկական ժամանակի» ծա­նուցմամբ ԱԺ պատգամավոր դառնա­լու նպատակով ՔՊ անդամակցության դիմում է գրել Հովհաննես Ազոյանը. «Ես պետք է ռեալիզացնեմ իմ ներսում եղած ինֆորմացիան, գիտելիքը, ունակություններն ու քաղաքական տրամա­բանությունը: Հեղափոխության ժամա­նակ իմ ակտիվ մասնակցությունը ցու­ցաբերեցի, որը շատ հարցերում ինձ պարտավորեցնում է այսօր»: Եվ ան­հագ ձգտում ունենալով պաշտպանել տարբեր փոքրամասնությունների, նա հայտնում է, որ անպայման ուզում է լի­նել Ազգային ժողովի պատգամավոր. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներ­կայությամբ գունավորել Ազգային ժողովը»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ