23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը ռուս գործընկերներին անհանգստացնող ինֆորմացիային այնքան էլ լավ չի տիրապետում

Վերջերս  ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի թույլտվությամբ ռուսաստանցի  մասնագետները մուտք են գործել Հայաստանում ամերիկյան ներդրումներով ստեղծված  բիոլաբորատորիաներ: ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը կատարվածը մտահոգիչ է համարում:

Գրիգորյանի կարծիքով՝ վարչապետը կեսաբանական լաբորատորիաներին և ռուս գործընկերներին անհանգստացնող ինֆորմացիային այնքան էլ լավ չի տիրապետում:

«Մեր ռուս գործընկերները մասնավորապես հետաքրքրված են կեսնաբանական զենք հանդիսացող հարուցիչների հնարավոր օգտագործման մեթոդներով: Արդյո՞ք դրանք չեն հակասում 1972 թ.-ի կենսաբանական զենքի տարածումը կանխարգելող կոնվենցիայի կանոններին»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գրգորյանը:

Նա հավելեց՝ Հայաստանը այդ կոնվենցիային միացել է 1994 թ.-ին ինչը ենթադրում է, որ Հայաստանը պարտավորություններ ունի ոչ մի գործողություններ չիրականացնել՝ ուղղված կենսաբանական զենք հանդիսացող հարուցիչների աճեցմանը և տարածմանը:

«Մեզ մոտ այս տիպի հսկողությունը շատ թույլ է կատարվում: Այն առաջին հերթին պետք է կատարի ԱԱԾ-ն: Բայց, քանի որ ոլորտը շատ սպեցիֆիկ է, պետք է սրանով զբաղվի մասնագետը»,-նշեց նա:

Գրիգորյանը փաստեց՝ լաբորատորիայում աշխատում են հայ մասնագետներ, բայց այլ հարց է թե ինչ ոլորտում է կատարվում ուսումնասիրությունը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ