Բագրատյանը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի սխալը
Նույնիսկ Արևմուտքում, որտեղ տնտեսության 95%-ը մասնավոր է, շատ զգուշորեն են մոտենում պետական գույքի մասնավորեցման խնդրին: Այսօր ԱԺ նիստում ելույթ ունենալով ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: ՛՛Ինչո՞ւ դա չի կարող անել Երևանի քաղաքապետարանը, ինչու՞ այդ միջոցները չեն կարող գնալ բյուջե, երթուղային տրանսպորտի վիճակաղի մասին ես 15 տարի է խոսում եմ…ես ընդունում եմ, որ գծերը քաշելուց հետո քաղաքում վիճակն ահագին հանգստացել է, բայց եկեք բացատրեք` միջոցներն ու ՞մ են գնում՛՛,-ասաց նա ու հավելեց. ՛՛Ինչ վերաբերում է արագաչափերին, խայտառակ վիճակ է, նախօրոք ո ՞ր վարորդն է իմանում, որ այստեղ նոր արագաչափ է ավելացել և որ արագությունն է ֆիքսած, ինչ լրատվական միջոցներ եք օգտագործում, որ մարդիկ իմանան, քանի՞ անգամ է հայտարարվում հեռուստատեսությամբ՛՛,-հարցրեց նա:
Բագրատյանը շեշտեց, որ կան դեպքեր, երբ մայրուղու վրա կարելի է վարել 70 կմ/ժ, սակայն արագաչափի վրա գրված է 50: ՛՛Իրոք ինձ թվում է, որ գործող իշխանությունն իրոք լուծել է օլիգարխների հարցը, էլ օլիգարխ չկա, կա մոնոգարխիա… այ էս ձև եք լուծել… ինչու՞ պիտի բացահայտ պետական միջոցի բովանդակություն ունեցող միջոցներն օտարվեն մասնավոր անձանց, մանավանդ, որ մենք աղքատ երկիր ենք, նույնիսկ հարուստ երկիրները նման բան թույլ չեն տալիս՛՛:
Արագաչափերի ու կարմիր գծերի մասին հանձնաժողովի վերաբերյալ այս դիտարկումներից հետո ՀԱԿ պատգամավորն անդրադարձավ նաև նախորդ հարցին՝ պետական գույքի օտարման հետ կապված: ՛՛Մի կողմ թողնենք, թե ինչ էր ասում պետական գույքի նախարարը, որ ասում էր, թե Սահմանադրության մի հոդվածը հստակ ասում է… տնօրինել դա չի տրվում Կառավարությանը, կանգնեց հայտարարեց` ձեր ժամանակ շատ էժան վաժառում էիք, մեր ժամանակ բոլոր օբյեկտերը փոքր, մեծ օրենքով են վաճառվել, բացի օրենքից կար նաև սեփականաշորհման հանձնաժողով, որտեղ կար ՀՀԿ-ական ներկայացուցիչ, չի եղել մի դեպք, որ նա ասի դեմ եմ, չի եղել նմա բան:
Հետո` սա ՀՀ երկրորդ նախագահի սխալն էր, դուք անընդհատ սիրում եք ասել ձրի գնով էիք տալիս: Բարեկամներ, հարյուր անգամ մամուլով ասել ենք`տարբերություն կա մեթոդաբանության, առաջին սեփականաշնորհման ժամանակ մենք պարտքերն արժեքի մեջ չէինք մտցնում՛՛: Ապա Բագրատյանը հորդորեց քաղաքական մեծամասնությանը և մասնավորապես Կառավարության ներկայացուցիչներին նման բաներ չներկայացնել: