24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը հույս ունի, որ նույն ցուցանիշը կարող է ամրագրել նաև ԱԺ-ում. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը գտնում է, որ քաղաքապետի ընտրությունները նոր գործընթացի մաս են միայն , ինչը ըստ նրա՝  անցումային շրջան կարող ենք համարել:

«Մեզ մոտ ձևավորվել է մի իրադրություն, երբ քաղաքական իշխանության մի մասը քաղաքական մարդու մոտ է, իսկ մյուս մասը՝ տնտեսական մարդու:  Տեղի ունեցող գործընթացները պետք է իմաստավորվեն հարաբերության զարգացման տեսակետից»,-ասաց քաղաքագետը և ավելացրեց՝ տնտեսական և քաղաքական մարդու մի նոր մոդել է ձևավորվել, որը շատ վտանգավոր է:

«Այն գործընթացները, որ եղել են մեզանում մայիսից հետո, իմաստավորման կարիք ունեն»,-շեշտեց քաղաքագետը:

Մանասյանի խոսքով՝ Փաշինյանի հիմնական խնդիրը ոչ թե ԱԺ-ում ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորներ են, այլև այն խավը, որը ձևավորվել է հետխորհրդային շրջանում:

Հարցին ԱԺ արտահերթ ընտրությունների այսքան հապշտապ կազմակերպելու գլխավոր պատճառը որն է, քաղաքագետը պատասխանեց. «Փաշինյանը  հույս ունի,  որ նույն ցուցանիշը կարող է ամարագրել նաև ԱԺ ընտրություններում, ինչը որ ամրագրեց Երևանի ավագանու ընտրություններում»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ