26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

1991թվականը հիշենք եւ նայենք, թե դրանից հետո Հայաստանն ինչպես է զարգացել. Թեւան Պողոսյանը 81 տոկոսի մեջ ռիսկեր է տեսնում

Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն աննախադեպ է համարում: Նրա խոսքով, այս ընտրություններին առնվազն սովորեցինք քվեարկել եւ վստահ լինել, որ քվեն իրական է:

Թեւան Պողոսյանը հուսով է, որ Իմ Քայլը դաշինքը, ներառական մոտեցում կցուցաբերի եւ  ավագանի չանցած ուժերի լավ գաղափարները չի անտեսի:

Ըստ Պողոսյանի, այս ավագանու այս ընտրություններն այլ ենթատեքստ ունեին, բացի զուտ ՏԻՄ ընտրություն լինելուց եւ պետք է այդ պատասխանատվությունից պատվով դուրս գալ:

Հարցին, թե արդյոք 81 տոկոսը ռիսկային չէ քաղաքական դաշտի համար, եթե սպասվող խորհրդարանական ընտրություններին էլ պատկերը մոտավոր նույնը լինի, Թեւան Պողոսյանն ասաց, որ բոլորը պետք է կարողանան դասեր քաղել, թե մյուս ուժերը, այն առումով, թե ինչ չկարողացան լավ անել եւ հաղթած ուժը:

Թեւան Պողոսյաննա սաց, մենք տեսել ենք 1991 թվականի ընտրությունները ու հույս հայտնեց,  որ Իմ քայլը դաշինքը նախորդների սխալները չի կրկնի:

« 1991 թվականը հիշենք եւ նայենք, թե դրանից հետո Հայաստանն ինչպես է զարգացել, ունենք օրինակը՝ ինչից դասեր քաղել: Հարց է առաջանում՝ դասեր քաղե՞լ ենք, թե՞ ոչ: Խելոքն ուրիշների սխալների վրա է սովորում, ոչ խելոքը՝ սեփական։ Մաղթում եմ՝ խելոք լինենք»,-ասաց նա։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ