25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անընդունելի է, որ իրավապահներն առաջինը մտնում են լրագրողական միջավայր.Շուշան Դոյդոյան

«Ինձ համար անընդունել է, որ իրավապահ մարմինները առաջինը մտնում են լրագրողական միջավայր, խուզարկում են, ավելին՝ բռնագրավում են խմբագրական գործիքները, համակարգիչները եւ պարալիզացնում խմբագրակազմի  աշխատանքը: Ստացում է այսպես՝ տանենք ամեն ինչ, հետո կստեսնենք, ինչը մեզ պետք է, կպահենք, ինչը պետք չի՝ կվերադարձնենք: Սա անընդունելի է»,- Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով Yerevan.Today-ի  խմբագրությունում իրականացված խուզարկությանը, ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Հիշեցնենք, իրավապահները ԱԱԾ տնօերնի եւ ՀՔԾ պետի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով երկու օր առաջ շուրջ 7 ժամ տեւողությամաբ խուզարկություն էին իրականացրել կայքի խմբագրությունում, առգրավել համակարգիչներն ու կոշտ սկավառակները:  Որպես խուզարկության հիմք նշվում էր այն տեղեկությունը, թե կայքն առաջինն է հրապարակել գաղտնալսված հեռախոսազրույցը, ապա մինչեւ նրա տարածումը հեռացրել է կայքից: 

Շուշան Դոյդոյանի խոսքով, օպերատիվ գործողությունների իրականացման տեսանկյունից գուցե իրավապահները ճիշտ են վարվել, բայց եթե խնդիրը վերլուծենք խոսքի ազատության շահի տեսանկյունից, լուրջ մտահոգություններ կան, որովհետեւ այսպիսով, լրատվամիջոցները փաստացի անպաշտպան են դառնում:

Նա շեշտեց, որ լրագրողական աղբյուրներ  գաղտնիության պաշտանությունը մամուլի ազատության կարեւոր երաշխիքն է եւ նման գործողությունների դեպքում միաժամանակ պետք է պահովված լինեն մի քանի կարեւոր պայմաններ:

«Նախ, պետք է առկա լինի քրեական գործ, այս դեպքում առկա է, պետք է առկա լինի աղբյուրի գաղտնիությունը բացահայտելու մասին դատարանի որոշում, սրա առակայությունն ինձ հայտնի չէ,  պետք է առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակ լինի, սա կարծես թե կա, պետք է հանրային շահը այս հանցագործությունը բացահայտելու համար ավելի ծանրակշիռ լինի, քան աղբյուրի գաղտնիության պաշտպանության շահն է, եւ վերջապես,  պետք է սպառված լինեն բոլոր մյուս միջոցները: Հենց այս՝ վերջին հանգամանքը ամբողջությամբ բացակայում է: Արդյոք քերական հետապնդում իրականացնող մարմինները սպառել էին բոլոր հնարավոր միջոցները այդ հանցագործությունը բացահայտելու համարն»,-նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը՝ շարունակելով. «Այս բոլոր հանգամանքների ամբողջությունն այստեղ ապահովված չէ, հետեւաբար, նույնիկ օրենքի տեսանկյունից կա խախտում՝  ԶԼ մասին ՀՀ օրենք, 5-րդ հոդված»։

Շուշան Դոյդոյանի խոսքով, փաստորեն, ստացվում է այնպես, որ ցանկացած քրեական գործով էլ կարելի է առաջինը գնալ լրագրողների մոտ, որովհետեւ լրագրողները լուրջ տեղեկատվության են տնօրինում, ունեն աղբյուրներ: «Քրեական գործով նախաքննության մարմինը մտնում է, վերցնում-տանում ամբողջ նյութերը եւ շատ հնարավոր է, որ այստեղ  գաղտնի աղբյուրների բացահայտման վտանգ կա, ինչն ուղղակիորեն հարվածելու է խոսքի ազատությանը : Ժողովրդավարության տեսանկյունից սա անընդունելի է»,-եզրափակեց Շուշան Դոյդոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ